logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    1373 ավագանու անդամներ կվերապատրաստվեն․ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Ծրագրի մեկնարկի միջոցառմանը

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ 

    Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև հունիս ամիս վերապատրաստել 1373 ավագանու անդամների։ Դասընթացը նպատակ ունի տեսական և պրակտիկ ուսուցման միջոցով զարգացնել ավագանիների գիտելիքները ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի մասին, բարձրացնել ավագանու անդամի իրավունքների և պարտականությունների իմացության մակարդակը, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մասին իրազեկվածության շրջանակը, նպաստել տեղական մակարդակում որոշումների կայացման մրցակցային հնարավորությունների մեծացմանը, աջակցել համայնքային խնդիրների լուծմանն ակտիվ ներգրավվածություն ունենալու կարողությունների կատարելագործմանը, նպաստել ավագանու նիստերին, հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքներին արդյունավետ մասնակցելու հմտությունների ձևավորմանը, խթանել ավագանու անդամի առաջնորդության գործոնի արժևորման գիտակցումը։ Նախարար Գնել Սանոսյանը կարևորել է ավագանու անդամների վերապատրաստման գործընթացը․«Պետական կառավարման համակարգում տեղական ինքնակառավարումը չափազանց մեծ դեր ունի և գնալով այդ դերը մեծանում է։ Ներկայում կառավարությունը գնում է նաև ապակենտրոնացման, որպեսզի պետական տարբեր գերատեսչությունների որոշ լիազորությոններ պատվիրակվեն տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հետևաբար նման վերապատրաստմները, ավագանու անդամների կարողությունների անընդհատ զարգացումը շատ կարևոր է»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ ծրագրի արդյունքում ավագանու անդամների կարողությունները կհամապատասխանեն տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին, կնպաստեն արդյունավետ որոշումների կայացմանը և պատշաճ վերահսկողության ապահովմանը։ 

    Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացման վերապատրաստումներն իրականացվելու է Պետական կառավարման ակադեմիայի կողմից։ Ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն էլ վստահեցրել է, որ երեք մոդուլներով իրականացվող ծրագիրը դասավանդելու են բարձր որակավորում ունեցող դասախոսներ։ Լինելու են տեսական և գործնական առաջադրանքներ։ «Այս դասընթացը ձեզ համար կատարելագործվելու, ինչպես նաև Կառավարման ակադեմիայի հետ համագործակցելու հիանալի հնարավորություն է։ Այստեղ ստացած փորձն ու գիտելիքները ձեզ համար ամուր հիմք կլինի հետագայի համար»,-ասել է ռեկտորը։ 

    ՀՀ համայնքների ավագանիների անդամների վերապատրաստման գործընթացն իրականացնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ: 

    Լրահոս

    img
    2026-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված միջոցառմանը
    img
    2026-06-24
    Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ ՏԿԵ նախարարությունը համատեղ մտադրությունների մասին նամակներ են ստորագրել
    img
    2026-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ
    img
    2026-06-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
    img
    2026-06-22
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ
    img
    2026-06-22
    Միջհամայնքային համագործակցության զարգացման և օրենսդրական բարեփոխումների հնարավորությունները․ Աշխատաժողով Դիլիջանում
    img
    2026-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության օդանավի դիմավորման արարողությանը
    img
    2026-06-17
    Համայնքների միավորման երեք նոր ծրագիր կիրականացվի
    img
    2026-06-15
    Հրատարակվել է «Տեղական զարգացման հիմնադրամ․ պատումներ Հայաստանի համայնքներից» գրքույկը
    img
    2026-06-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի յոթերորդ լիագումար նիստին
    img
    2026-06-12
    ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է կայծակի հարվածից փլուզված կամուրջի հատված
    img
    2026-06-11
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ ոլորտային հատկացումներն ու ծրագրերը
    img
    2026-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ISA-ի գլխավոր տնօրեն Աշիշ Կհանայի հետ
    img
    2026-06-11
    ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՅԾԱԿԻ ՀԱՐՎԱԾԻՑ ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ
    img
    2026-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակին
    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

    Տեսնել բոլորը