logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Տեղահանվածների է ներկայացվել բնակապահովման ծրագրի մանրամասները

    Այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և տեղահանվածներ ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև Երևանից։ 

    Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները։ Նախ փոխվարչապետը նշել է, որ աջակցությունը տրամադրվելու է անձանց բնակելի տուն կառուցելու կամ տուն կամ բնակարան ձեռք բերելու համար։ Քննարկվում է նաև սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը, որը, սակայն, տրամադրվելու է հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող տուն կառուցել: 

    Փոխվարչապետը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է փուլերով։ Առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները։ 

    Այն ընտանիքները, որոնք առաջին փուլից հետո կշարունակեն սպասել բնակարանի իրենց հերթին, կօգտվեն պետության աջակցությունից։ Բնակապահովման նպատակով աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ (առանձին բնակավայրերի դեպքում նախատեսվածից ավել): 

    Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Իսկ տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։ Փոխվարչապետի կողմից ծրագրի մանրամասները ներկայացնելուց հետո տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Հանդիպմանը ներկա բռնի տեղահանվածները ուղղել են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են հենց բնակապահովման ծրագրին, ինչպես նաև այս պահին գործող պետական աջակցության մյուս ծրագրերին։ 

    Լրահոս

    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

    Տեսնել բոլորը