Աբովյանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Տեղական մակարդակում մասնակցային բյուջետավորման ներդրման» նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
Մայիսի 29-ին Աբովյանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Տեղական մակարդակում մասնակցային բյուջետավորման ներդրման» նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), քաղահասարակության, ինչպես նաև շուրջ քսան համայնքների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքներում մասնակցային բյուջետավորման ներդրման ընթացքը, առկա խնդիրներն ու մարտահրավերները:
Հարցուպատասխանի միջոցով վերհանվել են համայնքապետարաններում գործընթացին առնչվող հարցերը:
Մասնակցային բյուջետավորման ներդրմանն աջակցում է ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։