«Կանանց ներգրավվածությունը հանրային-մասնավոր գործընկերության ամրապնդման գործում»․ Տեղի է ունեցել Կանանց հզորացման ակումբի չորրորդ միջոցառումը
Կանանց հզորացման ակումբի՝ WE Club-ի «Կանանց ներգրավվածությունը հանրային-մասնավոր գործընկերության ամրապնդման գործում» խորագրով չորրորդ միջոցառումը տեղի ունեցավ Վանաձորում 2024թ. հունիսի 17-ին:
Ակումբի նպատակն էր նպաստել հանրային, մասնավոր և քաղհասարակության միջև երկխոսությանը, փորձել վերհանել համագործակցության խոչընդոտները, քննարկել առկա և իրականացվելիք հանրային-մասնավոր համաֆինանսավորմամբ տեղական տնտեսական զարգացման ծրագրերը, ի աջակցություն հանրային հատվածի նախաձեռնությունների մասնավոր հատվածի տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը, սոցիալական ձեռնարկատիրության դերը համայնքային զարգացման համատեքստում և այլ արդիական թեմաներ:
Ակումբի սույն միջոցառումը հատկանշական էր նրանով, որ մասնակիցների կազմում էին նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցությունների նպատակով Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակության անդամները, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության զարգացման գործակալության (SDC) տարածաշրջային փոխտնօրեն և առաքելության ղեկավարի տեղակալ Ուրսուլա Լոյբլին, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, Վերականգնման վարկերի բանկի և GIZ ներկայացուցիչները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի քաղաքականության ավագ մասնագետ, պատվիրակության ղեկավար տիկին Անժելիկա Զյուլցնը, GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը և փորձագետ Մարգարիտա Հակոբջանյանը: Ակումբի բանախոսներն էին «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի ղեկավար Սեդա Մխիթարյանը, Վանաձորի համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Գրանդ Լոռի ՍՊԸ բիզնես խորհրդատու Քրիստ Մարուքյանը և Լոռու զբոսաշրջության կառավարման գրասենյակի ղեկավար Քրիստինե Հովսեփյանը: Բանախոսների քննարկումը վարում էր Շանթ հ/ը հաղորդավար Քրիստինե Ալագուլյանը:
Հաջողության բանաձև խորագրում հանդես եկավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը, ով ներկայացրեց իր կամավորական աշխատանքի արդյունքները ինչպես Լոռու մարզի աղետի գոտում տուժածներին աջակցություն ցուցաբերելու հարցում, այնպես էլ աջակցության կարիք ունեցող այլ ընտանիքներին և անհատներին օժանդակելու պատմությունները: Աշխատանքային խմբերում ներկաները քննարկեցին մարզպետարանի, համայնքապետարանների, մասնավոր և քաղհասարակության կառույցների, ակտիվ անհատների և նախաձեռնող խմբերի կողմից իրականացված ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները, ներկայացրեցին մարտահրավերները, դրանց հնարավոր լուծումներն ու գործնական առաջարկներ: GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ստեղված WE CLUB-ը (Women Empowerment Club) մի հարթակ է, որը նպաստում է կանանց դերակատարության բարձրացման ՏԻՄ-երում, հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել որոշումների կայացմանը, բարելավել նրանց կարողություններն ու հմտությունները որոշումների կայացման գործընթացներին ակտիվ ներգրավվելու համար, համայնքների հանրային, քաղաքական և սոցիալական ոլորտներում ապահովել կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն:
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ցուցաբերած աջակցության շնորհիվ:
Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Լրահոս
.jpg)
Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Մ-4 ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Ճամբարակ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

Այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Կայացել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԶԲ և Ասիա-խաղաղօվկանոսյան ճանապարհային անվտանգության դիտակետի կողմից

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին

ՀՀ ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել ՀՀ մարզերի 700 համայնքային ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների 300 ներկայացուցիչների վերապատրաստում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

«Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարության և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հյուսիս֊հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԶՖԳ պատվիրակությանը
.jpg)
Համայնքի ճանաչելիության բարձրացումն ու արհեստական բանականությունը հաղորդակցության ոլորտում
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խմբի նիստ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԱՄԷ Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը
