ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցները մասնակցել են Opening Extractives ծրագրի երկօրյա աշխատաժողովին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության աշխատակիցները 2024 թվականի հուլիսի 9-10-ը մասնակցել են Opening Extractives ծրագրի շրջանակներում Երևանի DoubleTree by Hilton Yerevan City Center հյուրանոցում անցկացվող երկօրյա աշխատաժողովին։ Աշխատաժողովը նվիրված էր հանքարդյունաբերության ոլորտում ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման գործընթացում իրական շահառուների տվյալների օգտագործմանը:
«Opening Extractives» ծրագիրը գլոբալ հնգամյա ծրագիր է Հայաստանում (Հայաստանը պաշտոնապես անդամակցում է OE ծրագրին 2022 թվականի մայիսից), որն իրականացվում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (ԱՃԹՆ/EITI) և Բաց սեփականություն (Open Ownership) կազմակերպությունների կողմից և աջակցվում է BHP հիմնադրամի կողմից։
Բացի ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցներից, աշխատաժողովին մասնակցում էին Արդարադատության նախարարության, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։ Ուսուցողական բնույթ ունեցող աշխատաժողովի թեմաները ներկայացվել են Open Ownership կազմակերպության պատասխանատու Ագուստինա դե Լուկայի և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության Եւրոպայի տարածաշրջանային տնօրեն Մարկ Բըրնեթի, ինչպես նաև տարածաշրջանային պատասխանատու Լիսա Սվիլանդի կողմից:
Աշխատանքային քննարկումների ժամանակ հայաստանյան իրողությունները մեկնաբանվել են նաև աշխատաժողովի հայաստանյանյան համակարգող, ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանի կողմից: Աշխատաժողովի 2-րդ օրը աշխատաժողովին միացան նաև մեդիա և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք պատմեցին իրական շահառուների տվյալների վերաբերյալ իրենց կողմից կատարված լրագրողական հետաքննությունների մասին:
Կայացել է քննարկում, որը միտված էր կարողությունների զարգացման ուժեղացմանը՝ իրական շահառուների տվյալները հետաքննական, հրապարակային ելույթների և քարոզչական աշխատանքներում առավել ճշգրիտ օգտագործելուն: Աշխատաժողովի հիմնական նպատակը մեկն էր՝ համախմբել պետական գերատեսչությունների ջանքերը՝ լուծելու համար իրական շահառուների տվյալների ուսումնասիրության և օգտագործման հետ կապված այն ռիսկերը, որոնք կարող են հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիայի, շահերի բախման և վատ կառավարման պատճառ դառնալ:
Այդ առումով ներկայացվել են իրական շահառուների կառուցավորված տվյալների ստանդարտի (ԻՇՏՍ/BODS) օգտագործման առավելությունները՝ տվյալներն ավելի դյուրին ու արդյունավետ օգտագործելու հնարավորությունները, բերվել են միջազգային փորձից օրինակներ, քննարկվել են իրական շահառուների սեփականության շղթաներում ռիսկի ազդանշանների («կարմիր դրոշակների») չափորոշիչները, դրանց հայտնաբերման և «պատշաճ ուսումնասիրությանը» (due diligence) կարևորությունը՝ հետագա ընթացիկ աշխատանքներում օգտագործելու և համապատասխան քաղաքականություն մշակելու համար։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Մանիլայում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» OGP նախաձեռնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին
ՀՀ ՏԿԵՆ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը միացել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթղթին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին
.jpg)
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին

Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵՆ-ի ֆինանսական և այլ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին

ՀՀ ՏԿե նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ժ/պ Վաչե Տերտերյանը վարել է ՀՀ-ՌԴ միջտարաշածրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահների առցանց հանդիպումը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
