Ախուրյան համայնքում բացվեց համայնքային զարգացման կենտրոն
Օգոստոսի 15-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում տեղի ունեցավ համայնքային զարգացման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառումը նշանավորեց Ախուրյան խոշորացված համայնքի 32 բնակավայրերում նմանատիպ կենտրոնների ստեղծման մեկնարկը:
Կենտրոնները հիմնվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում: Դրանք կծառայեն որպես հարթակ բնակիչների քննարկումների, գաղափարների առաջադրման, նախաձեռնությունների իրականացման և ինքնակրթման համար:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Մեթյու Լեյրդը նշել է․ «Այս կենտրոնները դառնալու են համայնքի զարգացման ուժերից մեկը՝ համայնքների ակտիվ բնակիչների հավաքման, հարցերի քննարկման, խնդիրները բարձրաձայնելու ու որոշումների կայացման հարթակ»:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարևորել է ծրագրի դերը. «Սա կնպաստի, որ տեղական ինքնակառավարման ցանկացած հարց լինի մասնակցային: Սրանք կնպաստեն բնակիչ-իշխանություն հարաբերության ամրապնդմանը»:
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը հավելել է. «Կենտրոնների համար պետք է մշակվեն կանոնակարգեր, գործողությունների ծրագրեր, որոնք կապահովեն կենտրոնների բնականոն ընթացքը»:
Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանն իր հերթին նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինները բաց են համագործակցության համար և ուրախ են մասը լինելու այս կարևոր նախաձեռնության։
Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի առաջնորդությամբ՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: Համայնքային զարգացման կենտրոնների ստեղծումը նպատակ ունի ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները և խթանել բնակիչների մասնակցությունը տեղական զարգացման գործընթացներում:
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԶՖԳ ներկայացուցիչներին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը

Հ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Բեռլինում մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին

ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանն ու Վարդան Կոստանյանն ընդունել են ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին և ՀՀ-ում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Դոն Լամբերտին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

Տեղի ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալով

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող «Կլիմայի հարմարվողականության պլանավորման և ֆինանսավորման միջև առկա բացը կամրջելը» ծրագիրն իրականացնող ընկերությունների հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է «Կլիմայի հարմարվողականության պլանավորման և ֆինանսավորման միջև առկա բացը կամրջելը» ծրագիրն իրականացնող ընկերությունների հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սուբվենցիոն հայտերի քննարկման նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ էլեկտրաէներգիայի խորհրդի ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԱԶԲհայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

ՏԿԵ նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանն ու Վարդան Կոստանյանն այցելել են Շիրակի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նրա տեղակալի հետ

Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում ՀՀ մարզերի համայնքների համար հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում հյուրընկալվել են ԵԽ անդամ երկրների պաշտոնյաները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին
