logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողովը

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ ֆինանսների նախարարությունների համատեղ ջանքերով տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողովը: 

    Այն մեկտեղել էր Հայաստանից և արտերկրից շուրջ 150 մասնակիցների, այդ թվում՝ քաղաքականություն մշակողների, մարզպետարանների, համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և քաղաքացիների՝ քննարկելու մասնակցային բյուջետավորման դերը տեղական ժողովրդավարության և հանրային մասնակցության ամրապնդման գործում: 

    Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին մասնակցել համայնքային բյուջեի հատկացմանը, ինչը խթանում է որոշումների կայացման գործընթացում համայնքի բնակիչների ավելի մեծ ներգրավվածությունն ու թափանցիկ կառավարումը: 

    Համաժողովի մասնակիցները ներկայացրել են այս մոտեցման կարևորությունն ու ազդեցությունը տեղական զարգացման և հանրային վստահության բարձրացման գործում: 

    Համաժողովին ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը և այլոք։ 

    «Մենք մշտապես կարևորում ենք նման նախաձեռնությունները, քանի որ այն տալիս է իր դրական արդյունքները, և համայնքային կառավարման ոլորտը դառնում է առավել քաղաքացիակենտրոն, հաշվետու, թափանցիկ, նորարար և մասնակցային, ինչը կարևոր նախապայման է որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների ներգրավվածության ամրապնդման և տեղական ժողովրդավարության զարգացման համար»,- համաժողովին ընդգծել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ 

    Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ մասնակցային բյուջետավորումը բյուջեի հատկացման մասին որոշումներում քաղաքացիների ներգրավման միջոցով նպաստում է համայնքների զարգացմանը և խթանում սեփականատիրության զգացումը: 

    Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը շեշտել է, որ մասնակցային բյուջետավորումը կարևոր գործիք է, որը նպաստում է ավելի մեծ թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը: 

    Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև միջազգային լավագույն փորձը․ Գերմանիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Լեհաստանից ժամանած փորձագետները խոսել են իրենց երկրներում կիրառված արդյունավետ մոդելների և մոտեցումների մասին: 

    Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրազեկությունը մասնակցային բյուջետավորման առավելությունների մասին, նպաստել մասնակիցների միջև երկխոսությանը, ձևավորել գործընթացի բարելավման առաջարկներ: Համաժողովը միտված էր նաև նպաստելու տարբեր երկրների համայնքապետարանների, հայ և միջազգային փորձագետների միջև համագործակցությանը՝ խթանելու ժողովրդավարական կառավարումն ու հանրային մասնակցությունը: 

    Համաժողովն իրականացվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ: Այն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: 

    Ծրագրի հիմնական գործընկերն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 2022 թվականից ի վեր ծրագիրն աջակցել է ՀՀ կառավարությանը` «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 2022-24թթ. գործողությունների ծրագրի շրջանակում տեղական մակարդակում մասնակցային բյուջետավորման (ՄԲ) ներդրման գործում։ Իրականացված աշխատանքները ներառել են մեթոդական ուղեցույցի մշակում, ՄԲ հարթակի ներդրում համայնքներում, և գործընթացի փորձարկում չորս համայնքներում՝ Աբովյան, Արմավիր, Աշտարակ և Ջերմուկ: 

    Հանրային մասնակցության առավելություններն ընդգծելու, տեղական զարգացումը խթանելու նպատակով այդ համայնքներում ծրագիր համաֆինանսավորել է նաև քաղաքացիների կողմից առաջարկված մի քանի նախաձեռնությունների իրականացումը: Պիլոտային փուլի արդյունավետ իրականացման արդյունքում ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024թ․ պետական բյուջեից չորս պիլոտային համայնքներին 500 միլիոն դրամ հատկացնելու մասին: 

    2024թ․ ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվել է՝ աջակցելով մասնակցային բյուջետավորման ներդրմանը Հայաստանի ավելի քան 17 համայնքներում:

    Լրահոս

    img
    2024-10-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանին
    img
    2024-10-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2024-10-04
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Քրիստինե Ղալեչյանը մասնակցել են ՀՀ-ԵՄ էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 8-րդ նիստին
    img
    2024-10-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-09-30
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի այցը Սյունիքի մարզ ավարտվել է «Շինուհայր» ենթակայան կատարած այցով
    img
    2024-09-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»
    img
    2024-09-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատվածը
    img
    2024-09-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան
    img
    2024-09-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ուենցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում
    img
    2024-09-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Հյուսիս-Հարավ (Քաջարան-Ագարակ) 32 կմ ծրագրի Մ2 գործող միջպետական ճանապարհի 360-րդ կմ-ին հարակից տարածքի շինհրապարակ
    img
    2024-09-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին այցելել են «Նորավան» ենթակայան
    img
    2024-09-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «GWCC Interival ZT GmbH» և «ՋինՋ» ՍՊԸ կազմակերպությունների ներկայացուցիչներին
    img
    2024-09-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին
    img
    2024-09-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Հրազդանի նոր սանիտարական աղբավայր այցելության շրջանակներում հանդիպել է E5P անդամ երկրների դեսպաննությունների ներկայացուցիչներին
    img
    2024-09-26
    Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
    img
    2024-09-26
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Լոռի Բերդ համայնքի համայնքային կենտրոնի նորամուտի արարողությանը
    img
    2024-09-26
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին
    img
    2024-09-26
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում, շրջայց կատարել Քարկոփ բնակավայրում
    img
    2024-09-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է հիմնանորոգվող մի շարք ճանապարհների աշխատանքների ընթացքը
    img
    2024-09-19
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
    img
    2024-09-19
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը
    img
    2024-09-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վիեննայում հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսի հետ
    img
    2024-09-18
    «Մոդել Հայաստան» կրթական ծրագրի 50-ից ավելի մասնակից հնարավորություն է ստացել այցելել ՀՀ ՏԿԵ նախարարություն
    img
    2024-09-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Վրաստանի Հանրապետություն
    img
    2024-09-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին
    img
    2024-09-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին
    img
    2024-09-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
    img
    2024-09-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերությունների խմբի Եվրոպայի և Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր գործադիր տնօրեն Կարլո Զորզոլիին
    img
    2024-09-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-09-09
    Տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողովը

    Տեսնել բոլորը