ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ։
ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել են շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։
Արենի համայնքում նախարարն ու մյուս պաշտոնյաներն այցելել են Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։ Ելփինը երբեք մանկապարտեզ չի ունեցել, բայց հիմա սուբվենցիոն ծրագրով, ավելի քան 334 մլն դրամով, կառուցվում է 60 երեխայի համար նախատեսված ժամանակակից չափանիշներով նոր մանկապարտեզ։ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Ելփին բնակավայրում 45 մլն դրամով կառուցվում է նաև փողոցների արտաքին լուսավորության ցանց։ Արդեն իսկ տեղադրված է 300 լուսատու։ Արդյունքում կլուսավորվի 13.1 կմ փողոց։
Հաջորդիվ այցելել են Չիվա բնակավայր, որտեղ գիշերային լուսավորության նոր ցանց է կառուցվել։
Մյուս կանգառը Արենին էր, որտեղ Խուդաթյանը ծանոթացել է դեպի մանկապարտեզ և դեպի եկեղեցի տանող ճանապարհների կառուցման ավարտական փուլի աշխատանքներին։
Նախարարն այցելել է նաև սահմանամերձ բնակավայրերում պետբյուջեից տրամադրվող 16 մլն դրամով կառուցվող տներ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների հետ։ Միայն Արենի բնակավայրում այս ծրագրով կառուցվող տների թիվը 100֊ից ավել է։
Արենի համայնքում վերջին կանգառը Արփի բնակավայրն էր, որտեղ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1-ին փողոցի 700 մետր հատվածը։ Նախարարն այցելել է նաև Եղեգնաձոր և Վայք համայնքներ, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքներին։
Խուդաթյանը հանձնարարել է թերություններով կատարված աշխատանքները չընդունել, շինարարներին չվճարել՝ մինչև թերությունների շտկումը, քննարկվել են ասֆալտի նմուշառման և լաբորատոր փորձաքննության պատշաճ անցկացման հետ կապված հարցեր։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Մանիլայում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» OGP նախաձեռնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին
ՀՀ ՏԿԵՆ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը միացել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթղթին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին
.jpg)
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին

Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵՆ-ի ֆինանսական և այլ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին

ՀՀ ՏԿե նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ժ/պ Վաչե Տերտերյանը վարել է ՀՀ-ՌԴ միջտարաշածրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահների առցանց հանդիպումը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
