ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԱԶԳ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում, լավ կառավարում», «Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին», «LEADER» ծրագրերը, որոնք նպատակաուղղված են օրենսդրական բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, համայնքների դիմացկունության բարձրացմանը։
Կլաուս Կապերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Ավստրիայի արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև իր պաշտոնավարման ավարտից հետո։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրականացվող ծրագրերի արդյունքները, և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող Անդրսահմանային համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ռազմավարությանը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունը։



