ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԶԲ և Ասիա-խաղաղօվկանոսյան ճանապարհային անվտանգության դիտակետի կողմից
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում սույն թվականի մայիսի 27-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԶԲ և Ասիա-խաղաղօվկանոսյան ճանապարհային անվտանգության դիտակետի (Դիտակետ) կողմից ճանապարհային անվտանգության ոլորտում անվտանգ համակարգի մոտեցում որդեգրելու գործում Հայաստանի առաջընթացին աջակցելու համար։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության և Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ասիական զարգացման բանկի և Դիտակետի ներկայացուցիչներ։
Ասիա-խաղաղօվկիանոսյան ճանապարհային անվտանգության դիտարանի քարտուղարությունը Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացնում է Հայաստանում ճանապարհային անվտանգության համակարգի ուսումնասիրության և գնահատման աշխատանքներ, որի նպատակն է հասկանալ Հայաստանում ճանապարհային անվտանգության համակարգերի մոտեցումները, բացահայտել առկա մարտահրավերները, ճանապարհային անվտանգության բարելավման հնարավոր ծրագրերը՝ Հայաստանին հնարավոր աջակցություն տրամադրելու համար:
Քննարկման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավմանը միտված գործողություններին, այդ թվում՝ վթարավտանգ հատվածների, այսպես կոչված «սև կետերի» հայտնաբերմանը և դրանց վերացմանն ուղղված շարունակական միջոցառումների իրականացման կարևորությանը։ Կողմերը դիտարկել են նաև ճանապարատրանսպորտային պատահարների տվյալների վրա հիմնված վերլուծությունների իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և ճանապարհային անվտանգության մեխանիզմների կատարելագործման և անվտանգության աուդիտի համակարգի ներդրման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱԶԲ աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի շրջանակին՝ դիտարկելով դրանց առաջնահերթությունները և ազդեցությունը ճանապարհային միջավայրի անվտանգության բարելավման վրա։
ՏԿԵՆ ներկայացուցիչները վերահաստատել են նախարարության հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը ԱԶԲ-ի և Դիտակետի հետ՝ Հայաստանում ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության գլոբալ պլանով սահմանված թիրախներին և անվտանգ համակարգի մոտեցմանը հասնելու համար՝ ապահովելով անվտանգ, հուսալի և ժամանակակից կահավորված ճանապարհային ցանց։





