logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵ նախարարություն՝ գերատեսչության 2025թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարության կողմից 2025 թ.-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները և կատարված աշխատանքները։ Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին և ներկայացրել 2025 թվականին այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։ 

    Անդրադառնալով 2025 թվականի գործունեությանը՝ նախարար Խուդաթյանը նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքներում իրականացվել են շուրջ 61 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծրագրեր։ Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 33,6 մլրդ դրամ, ՀՀ համայնքների համաֆինանսավորումը կազմել է 26,8 մլրդ դրամ և 683 մլն դրամը՝ այլ ներդրողների համաֆինանսավորումը։ 

    🔹Հրատապ ծրագրով մարզերում իրականացվել են 36 կապիտալ բնույթի ծրագրեր՝ ընդհանուր 2 միլիարդ 646 միլիոն 139 հազար 300 հարյուր դրամ արժեքով։ 

    🔹2025թ. 17 համայնքներում իրականացվել են 31 ծրագրեր` ընդհանուր 1,2 մլրդ դրամ արժեքով։ 22 համայնքներում կամավոր հիմունքներով իրականացվել են 28 ծրագրեր: Այդ նպատակով համայնքային բյուջեներից հատկացվել է շուրջ 368,5 մլն դրամ։ 

    🔹Անցած տարում արտադրվել է շուրջ 9721,2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Արևային կայանների արտադրությունն աճել է 71,2%-ով։ Արևային կայանների հզորությունը կազմել է 1100ՄՎտ, որը նախորդ տարվա դրությամբ աճել է շուրջ 43% -ով: Գործել են 640 ՄՎտ հզորությամբ՝ 50 059 ինքնավար էներգաարտադրող։ 

    🔹Ազդակիր համայնքներին մասհանումների մասին կարգավորումների համաձայն՝ պետական բյուջե վճարված ռոյալթիներից 6 համայնքներում իրականացվել են համայնքային մասհանումների ծրագրեր: Իրականացվող ծրագրերի ֆինանսավորման չափը կազմում է 1 մլրդ 634 մլն դրամ։ 

    🔹Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ամբողջությամբ ներդրվել է Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը։ Կայացել են Գեղարքունիքի մարզի Սևանի, Ճամբարակի և Գավառի միասնական երթուղային ցանցերի օպերատորների ընտրության մրցույթները։ 

    🔹ՀՀ միջազգային օդանավակայաններում նախորդ տարի գրանցվել է ուղևորահոսքի բացառիկ աճ՝ կազմելով 5,75 մլն ուղևոր, ինչը 7,5% ավելին է 2024թ-ի արդյունքներից։ 2025թ-ին մեկնարկել են չվերթեր 10 նոր ուղղություններով։ 

    🔹Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,055,390.4 հազար դրամ, որը 2024թ-ի նույն ժամանակահատվածի 798,074.4 հազար դրամի համեմատ աճել է 32.24 %-ով: 

    🔹Նախարարությունը 2025թ-ի ընթացքում կատարված աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից փաստացի ծախսել է 293.5 մլրդ դրամ, որի արդյունքում կատարողականը 2025թ-ի ճշտված բյուջեի (318.1 մլրդ դրամ) նկատմամբ կազմել է 92.3%, իսկ հաստատված բյուջեի (288.4 մլրդ դրամ) նկատմամբ՝ 101.8%։ 

    Առավել մանրամասն՝ https://2cm.es/1iNZO։

    Լրահոս

    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին
    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել
    img
    2026-03-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին
    img
    2026-02-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2026-02-26
    Տեղի է ունեցել Վանաձորի Բաց կառավարման գործընկերության նոր գործողությունների ծրագրի առաջարկների համաստեղծումը
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
    img
    2026-02-24
    Կայացել է ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2026-02-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
    img
    2026-02-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին
    img
    2026-02-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
    img
    2026-02-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
    img
    2026-02-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-12
    GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

    Տեսնել բոլորը