Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
«Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» հրապարկմամբ այսօր «Հետք»-ը կրկին անդրադարձ է կատարել ՏԿԵ նախարարության կողմից Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրի ուսումնասիրության իրավունքի տրամադրմանը:
Նախորդիվ «Հետք»-ի ««ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ ՏԿԵ նախարարությունը ներկայացրել էր հերքում՝ ներկայացնելով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն տրամադրման իրավական հիմքերը և ընթացակարգը։
Չնայած ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված բովանդակային և հիմնավորված հերքման՝ կայքը կրկին պնդել է, որ Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրի ուսումնասիրության լիցենզիան «Աուրում Միներալս» ՍՊԸ-ին տրամադրվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, առանց հանրային լսումների, առանց ավագանու համապատասխան որոշման: Այսինքն` հաշվի չեն առնվել ազդակիր համայնքների բնակիչների կարծիքը, նրանց դիրքորոշումը և ապագան:
Հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ oրենսդրությունը տարբերակում է երկրաբանական ուսումնասիրության առանձին փուլեր և տեսակներ, որոնցից ոչ բոլորն են ենթակա նախնական բնապահպանական փորձաքննության։
«ԱՈՒՐՈՒՄ ՄԻՆԵՐԱԼՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված օգտակար հանածոյի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսվում է վերագնահատման աշխատանքներ կատարել միայն փաստաթղթերի հիման վրա: Հետևաբար ընկերության կողմից իրականացվող գործունեությունը որևէ ազդեցություն չունի և չի էլ կարող ունենալ շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, ուստի տվյալ գործունեությունը չի կարող ենթակա լինել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ոչ էլ՝ փորձաքննության: ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարների վերագնահատման լիցենզիան «Աուրում Միներալս» ՍՊ ընկերությանը տրամադրվել է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման մասին» ՀՀ օրենքների համապատասխան իրավարկագավորումների հաշվառմամբ և վերջիններս շրջանակներում։

.png)
.png)