ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ կապալառու Սանիր կազմակերպությունը ծրագիրը ժամանակին և պատշաճ կերպով կհասցնի ավարտին։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։