Հոկտեմբերի 23-ին Երևանի COP17-ի Կանաչ գոտում տեղի է ունեցել «Էներգետիկա և կենսաբազմազանություն» խորագրով պանելային քննարկումը, որը համատեղ կազմակերպել էին CEER-ը՝ EU4Energy Phase III ծրագրի շրջանակում, GIZ/SE4Resilience-ը, Deutsche Sparkassenstiftung-ը (DSIK), Energy Saving Foundation-ը (Հայաստանում Covenant Supporter) և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (R2E2)։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտի և կենսաբազմազանության փոխկապակցվածությանը, ինչպես նաև էներգետիկ անցման գործընթացում բնության պահպանության և կայուն զարգացման սկզբունքների համատեղ ապահովման հնարավորություններին։
Միջոցառումը լավ հարթակ էր պետական կառույցների, միջազգային գործընկերների և ոլորտի շահագրգիռ կողմերի միջև փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների քննարկման համար՝ նպաստելով ավելի կայուն, դիմակայուն և բնությանը համահունչ էներգետիկ ապագայի ձևավորմանը։