
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպված՝ համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներին 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ մասնակցել են թվով 8 մարզերի 622 համայնքային ծառայողներ։
1) «Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների աշխատակազմերի անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրով»՝ 4 խումբ․
2) «Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների աշխատակազմերի քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտի գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրով»՝ 8 խումբ․
3) «Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրով»՝ 14 խումբ:
ՀՀ մարզերի համայնքների աշխատակազմերի քաղաքաշինության և հողօգտագործման, ինչպես նաև անձնակազմի կառավարման ոլորտում գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողները վերապատրաստվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված ոլորտային ծրագրերով։
Տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման ծրագրի շրջանակներում վերապատրսատվել են տեղական ինքնակառավարման մարմինների 141 ներկայացուցիչ՝ համայնքների ղեկավարներ, համայնքների ղեկավարների տեղակալներ և ավագանու անդամներ։
Սույն թվականի հոկտեմբերի 26-ից մեկնարկել է նաև մարզպետների աշխատակազմերի աշխատակիցների վերապատրաստման հեռավար դասընթացները, որի շրջանակներում կվերապատրաստվեն 75 աշխատակից։
Վերապատրաստման գործընթացում ներգրավված են եղել ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք համատեղել են ակադեմիական և գործնական հարուստ փորձը։
Վերապատրաստման դասընթացները նպատակաուղղված են տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը: