
ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն, պլանավորած հիմնական անելիքները։
Այսպիսով`2027-ին ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի 362 մլրդ դրամ, որ 2026 թվականի համեմատ ավելի է 37 մլրդ դրամով։
Կապիտալ ծախսերը կազմում եմ 165 մլրդ դրամ, որը 2026 թվականի համեմատ ավելի է 12 մլրդ 933 մլն դրամով։
2027-ին նախարարությունն իրականացնելու է 19 ծրագիր և 116 միջոցառում։