
Էլ․ հասցե՝
Հեռախոս՝
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1977 թ. ապրիլի 5-ին, Երևան քաղաքում։
Կրթություն
1983-1993 թթ․ սովորել է Երևանի թիվ 117 միջնակարգ դպրոցում։
1993-1998 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ստացել է իրավագետի որակավորում։
2002-2006 թթ. սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում՝ սահմանադրական, քաղաքացիական և տեղական ինքնակառավարման իրավունքի մասնագիտացմամբ։
2016-2017թթ. ուսանել է Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջի Ամերիկյան իրավունքի դպրոցում։
2017-2020 թթ․ ավարտել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի գործադիր բիզնես կառավարման մագիստրոսական ծրագիրը, ուսումնասիրել է տնտեսագիտության, բիզնեսի ու կազմակերպությունների կառավարման հիմունքները։
2013թ. մասնակցել է «ՖԻԴԻԿ պայմանագրերի վերաբերյալ վերապատրաստման դասընթացին։
2014-2016 թթ. մասնակցել է Ասիական զարգացման բանկի՝ Անվտանգության մեխանիզմների,հողերի օտարման և տարաբնակեցման քաղաքականության ևմիջազգային փորձի տեղայնացման վերաբերյալ մի շարք վերապատրաստումներին Միջազգային բիզնես ակադեմիայի և ԱԶԲ-ի կազմակերպած միջազգային նախագծերի կառավարման դասընթացներին։
2016 թ. մասնակցել է Ասիական զարգացման բանկի կազմակերպած ՖԻԴԻԿ պայմանագրերի վերաբերյալ վերապատրաստման դասընթացին։
2017թ. Մեծ Բրիտանիայում մասնակցել է «Հաթուեյթ Ինթերնեշնլ»-ի բանակցային հմտությունների և ծրագրերի կառավարման սեմինարին և ուսումնական շաբաթ անցկացրել «Ջագուար Լենդ Ռովեր Լիմիթեդ» ընկերությունում։
2026թ․ մասնակցել է բրիտանական Յորք համալսարանի կողմից կազմակերպված Ծրագրերի ռիսկերի կառավարման՝ Ճգնաժամային կառավարում երկօրյա դասընթացին։
Աշխատանքային գործունեություն
1998-2000 թթ. եղել է Երևանի Աջափնյակ թաղապետարանի իրավախորհրդատու, իսկ հետագայում նաև իրավաբանական բաժնի պետ։ Ղեկավարել է համայնքի իրավական աշխատանքները, ապահովել համայնքի ղեկավարի և ավագանու իրավական ակտերի մշակումը և համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև ներկայացրել համայնքի շահերը դատարաններում և պետական մարմիններում։
2001-2005 թթ. եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ։ Պատասխանատու է եղել տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության և հարակից ոլորտների իրավական կարգավորմանն առնչվող իրավական ակտերի մշակման և իրավական փաստաթղթերի ուսումնասիրման համար, ներկայացրել է նախարարությունը պետական մարմիններում և դատարաններում։
2001-2005 թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում դասավանդել է իրավունքի հիմունքներ։
2005թ. փետրվար-մայիս ամիսներին աշխատել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակում՝ որպես իրավախորհրդատու։ Համակարգել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ջրային համակարգերի զարգացման ծրագրի իրավական հարցերը և մասնակցել ջրային տնտեսության ու ջրօգտագործողների միությունների վերաբերյալ օրենսդրության մշակմանը։
2005-2011 թթ. աշխատել է ՀՀ էներգետիկայի նախարարության «Էներգաինվեստ» ծրագրերի իրականացման գրասենյակում՝ որպես իրավախորհրդատու։ Իրավական աջակցություն է ապահովել Համաշխարհային բանկի, Ճապոնիայի կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման ցանցի վերականգնման, SCADA համակարգի ներդրման, վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ ծրագրեր իրագործման աշխատանքներում։ Պատասխանատու է եղել ծրագրերի իրականացմանն առնչվող իրավական հարցերի կարգավորման, միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների պահանջներին համապատասխանության ապահովման, ներքին իրավական ակտերի, պայմանագրային և բանակցային փաստաթղթերի նախապատրաստման, ՀՀ օրենսդրության վերլուծության և իրավական փաստաթղթերի մշակման, ինչպես նաև պետական մարմինների, պայմանագրերի կողմերի և այլ շահագրգիռ կողմերի հետ իրավական հարցերի քննարկման համար, մասնակցել է միջազգային գնման գործընթացների կազմակերպման, պայմանագրերի կնքման, կապալառուների հետ վեճերի լուծման գործընթացներին, վարել է բանակցություններ միջազգային գործընկեր կազմակերպությունների և ֆինանսական կառույցների հետ։
2009-2011 թթ. որպես իրավական խորհրդատու ներգրավված է եղել Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության Համայնքային և տնտեսական զարգացման ծրագրում։ Մասնակցել է միջհամայնքային միավորումների, համայնքների միավորման և խոշորացման, ինչպես նաև տարածքային կառավարման բարեփոխումների հայեցակարգերի և օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը։
2010-2011 թթ. եղել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ փորձագետ։ Իրականացրել է ՀՀ օրենսդրության ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պահանջներին համապատասխանության վերլուծություն և փորձաքննություն,և մասնակցել օրենսդրական փոփոխությունների ու առաջարկությունների մշակմանը։
2012-2014 թթ. եղել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու։ Ապահովել է ծրագրի իրականացմանն առնչվող իրավական փաստաթղթերի մշակումը, պետական և տեղական մարմինների հետ փոխգործակցությունը, պայմանագրերի, ինչպես նաև հողի օտարման և վերաբնակեցման հարցերով իրավական աջակցությունը, ներկայացրել է ծրագրի շահերը դատարաններում և պետական մարմիններումմասնակցել է նոր ծրագրերի մշակմանը։
2014 թ. նոյեմբերին «Ի Էյ Էներջի Ադվայզոր» ՍՊԸ-ում աշխատել է որպես իրավախորհրդատու, մասնակցելով Համաշխարհային բանկի «Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցի բարելավման ծրագրի» համար Հողերի օտարման և վերաբնակեցման քաղաքականության շրջանակի մշակման աշխատանքներին։
2014թ.–2017թ. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է իրավական և արտաքին ազդեցությունների հարցերով պատասխանատուի պաշտոնը։ Համակարգել է իրավական և հողերի օտարման և տարաբնակեցման, շրջական միջավայրի ազդեցությունների գնահատման և կառավարման բաժինների աշխատանքները, ապահովել ծրագրի համապատասխանությունը միջազգային ֆինանսական համաձայնագրերին, ԱԶԲ-ի, ԵՆԲ-ի, ՎԶԵԲ-ի և այլ դոնորների պահանջներին ու ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև զբաղվել է գնումների, պայմանագրերի կառավարման, հողի օտարման ու տարաբնակեցման և բնապահպանական հարցերով։
2015-2016 թթ. Ասիական զարգացման բանկի «Հողի օտարման և տարաբնակեցման երաշխիքների ներդրումը Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում» TA-7433 REG ծրագրում ներգրավված է եղել որպես ինստիտուցիոնալ զարգացման հարցերով խորհրդատու։ Մասնակցել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի գնահատմանը, միջազգային փորձիվերլուծությանը, երկրի հողի օտարման ու տարաբնակեցման շրջանակի մշակմանը, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների առաջարկությունների մշակմանը։
2017-2018 թթ. եղել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։ Համակարգել է կազմակերպության ստորաբաժանումների աշխատանքները, ծրագրերի պլանավորումը, գնումները, բյուջետավորումը, հաշվետվությունները, պայմանագրերի կառավարումը և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ փոխգործակցությունը։
2019-2020 թթ. եղել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Իրականացրել է կազմակերպության և միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերի ընդհանուր կառավարումը, վերահսկել բյուջետային և վարկային միջոցների օգտագործումը, գնումները, պայմանագրերի կառավարումը, սոցիալական և բնապահպանական միջոցառումների համապատասխանությունը, ֆինանսական հաշվետվությունները և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքը։
2020 թվականից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
Համակարգում է ճանապարհաշինության ոլորտի զարգացման քաղաքականության և ծրագրերի մշակման, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, շինարարության, նորոգման և պահպանման, ճանապարհային անվտանգության, միջազգային համաձայնագրերով ստանձնած հանձնառությունների կատարման, ոլորտային նորմատիվ իրավական և տեխնիկական ակտերի մշակման, ինչպես նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ իրականացվող աշխատանքները։
2026թ․ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Քրիստինե Ղալեչյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի Մեծ խաչ» շքանշանը՝ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևը։
Այլ տվյալներ
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։