ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
Նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը, որի կազմում էին ԶՖԳ գյուղատնտեսության և ոռոգման գծով աշխատանքային խմբի ղեկավար Թանգույ Վինսենթը, ԶՖԳ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Բերանժեր Կալամանը և Հայաստանում ծրագրի ղեկավար Փոլ Քոբլան-Հյուբերսոնը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ հատկապես Ջրային կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի(ՀՏԶՀ) և ԶՖԳ-ի համագործակցության շրջանակներում՝ շեշտելով․
<<Ի հակառակ առկա խնդիրներին՝ Covid-19, տնտեսական ճգնաժամ, եվրոյի փոխարժեքի անկում և այլն, մենք կարող ենք արձանագրել տեսանելի և առարկայական առաջընթաց իրականացվող ծրագրերում>>։
Բերանժեր Կալամանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առաքելությունը այժմ ունի տեխնիկական-վերահսկողական բնույթ և ներկայացրել Վեդիի ջրամբարի և IADAAM ծրագրերի շրջանակներում կայացած հանդիպումների և դաշտային այցելությունների արդյունքները։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ՀՏԶՀ-ի Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանը։ Մ. Նալբանդյանը, անդադառնալով Վեդիի ջրամբարի ծրագրի մաս կազմող ներտնտեսային ոռոգման համակարգի բաղադրիչին, ներկայացրել է այդ ուղղությամբ ընթացիկ շաբաթվա քննարկումների արդյունքները, առաջ եկած խնդիրները և դրանց հնարավոր լուծումների տեսլականները՝ նշելով, որ գործընկերների հետ համատեղ հնարավոր բոլոր միջոցները գործի են դնում ծրագիրն հաջողությամբ ավարտին հասցնելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վեդիի ջրամբարի և IADAAM ծրագրերի արդյունավետ իրականացման հարցերը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել կողմերից յուրաքանչյուրի պատասխանատվությունների շրջանակներին և ճկուն գործիքակազմերի կիրառությանը, նպատակ ունենալով ապահովել ջրի առավելագույն հասանելիություն ոռոգելի հողերին՝ ոռոգման ժամանակակից համակարգերի և տեխնոլոգիաների կիրառությամբ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկուստեք համագործակցությունը։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարական պանելային քննարկման է մասնակցել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարարութունում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատաժողովի է մասնակցել
ՀՀ ՏԿԵՆ-ում գործադիր հանձնաժողովի տարեկան նիստ է տեղի ունեցել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արմին Վիլինգմանի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը
.jpg)
Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Մ-4 ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Ճամբարակ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին

Կայացել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
