ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել են Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի Ոսկեհատ գյուղ, Արարատի մարզ (հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհ) 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։
Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 500 մլն դրամ է։
Աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա հոկտեմբերին։
Բոլոր նորություններըԿիսվել





