logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

    Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, նախարարության Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, Տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի բաժնի պետ Կարեն Բակոյանը և նախարարի օգնական Լիանա Հովհաննիսյանը, ով համակարգում է հասարակական խորհրդի հետ աշխատանքները:

    Ողջունելով նիստի մասնակիցներին՝ հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին նախարարության հետ համագործակցելու համար՝ կարևորելով հասարակական կազմակերպությունների կարծիքը նախարարության նախաձեռնությունների վերաբերյալ և վստահեցրել, որ նրանց առաջարկները և դիտողությունները հաշվի են առնվում որոշումներ կայացնելու ժամանակ։ 

    Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքն արդեն իսկ արդյունավետ է և հիմնված է կառուցողական փոխգործակցության վրա։ Խորհրդի անդամների առաջարկությամբ քննարկվել է Հայաստանի էներգետիկ զարգացման տեսլականի մասին ավելի մեծ կազմով՝ փորձագետների, մասնագետների, գործարարների և այլ շահագրգիռ կողմերի մասնակությամբ հավաք-քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը: Խորհրդի նախագահի համաձայնությամբ 2023թ-ի առաջին եռամսյակում կկազմակերպվի էներգետիկ ոլորտին նվիրված համաժողով: 

    Մեկ այլ առաջարկությամբ, որոշվեց համայնքների գործարար ներդրումների հնարավորությունների քարտեզագրում կատարել, աշխատանքային խմբում ներգրավել խորհրդի անդամների, նախարարության և այլ գերատեսչության աշխատակիցների: 

    Այնուհետև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հակիրճ ներկայացրել է 2022 թվականի ընթացքում հիմնադրամի կողմից իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքը, հիմնական ձեռքբերումները, անդրադարձել աշխատանքների որակը և վերահսկողություն ապահովող գործընթացներին, առկա խնդիրներին և դրանք լուծլու գործընթացներին: Գոռ Ավետիսյանը ներկայացրել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում են շինարարության գործընթացը վերահսկելու նոր մեթոդները, խորհրդի անդամներից ցանկություն են հայտնել ներգրվել այդ գործընթացում և իրենք ևս առաջարկություններ անելու հնարավորություն ստանան: 

    Տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի բաժնի պետ Կարեն Բակոյանը զեկուցել է համայնքների կառավարման արդի խնդիրների՝ որոշ մասնագետների բացակայության, աշխատողների մասնագիտական համատեղելիության, միջհամայնքային կապերի, համայնքների խոշորացման արդյունավետության գնահատման չափորոշիչների մասին: Մասնավորապես նշել է, որ համայնքապետարանի աշխատակազմերում որոշ ուղղություներով մասնագետների բացակայությունը զգացնել է տալիս մանավանդ բազմապրոֆիլ խնդիրների օպերատիվ լուծման համատեքստում, որոնք այս կամ այն փուլում անպայմանորեն ծառանում են համայնքի առջև։ Համայնքների միավորման արդյունավետության մասին խոսելիս մասնավորապես նշել է, խոշորացումն էականորեն բարձրացրել է համայնքների ֆինանսական հնարավորությունները լուծելու երկար տարիներ անլուծելի թվացող բազմաթիվ խնդիրներ։ Խորհրդի անդամները հնարվորություն են ունեցել զեկուցվող հարցերի շրջանակից դուրս ևս հարցեր ուղղել: 

    Լրահոս

    img
    2025-07-03
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-30
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-06-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարական պանելային քննարկման է մասնակցել
    img
    2025-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ
    img
    2025-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ
    img
    2025-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
    img
    2025-06-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին
    img
    2025-06-26
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2025-06-25
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը
    img
    2025-06-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին
    img
    2025-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը
    img
    2025-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները
    img
    2025-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարարութունում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
    img
    2025-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
    img
    2025-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատաժողովի է մասնակցել
    img
    2025-06-18
    ՀՀ ՏԿԵՆ-ում գործադիր հանձնաժողովի տարեկան նիստ է տեղի ունեցել
    img
    2025-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին
    img
    2025-06-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ
    img
    2025-06-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արմին Վիլինգմանի հետ
    img
    2025-06-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին
    img
    2025-06-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը
    img
    2025-06-12
    Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են
    img
    2025-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Մ-4 ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները
    img
    2025-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Ճամբարակ
    img
    2025-06-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին
    img
    2025-06-06
    Կայացել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը
    img
    2025-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2025-06-06
    Այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

    Տեսնել բոլորը