ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նախարարն ընդգծել է, որ Չեխիայի հետ համագործակցության տարբեր ուղղություններով մեծ ներուժ կա, աշխատելու մեծ հնարավորություններ կան և, դեսպանի առաջիկա աշխատանքը միտված կլինի հենց այդ առաքելությանը։
Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին կարևորել երկկողմ համագործակցությունն ավելի խորացնելու և զարգացնելու անհրաժեշտությունը։ Դեսպանը նկատել է, որ հայաստանյան ենթակառուցվածքները շատ արագ են զարգանում։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Կարևորվել է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում չեխական ձեռնարկությունների հետ Հայկական ԱԷԿ-ի համագործակցությունը։ Ընդգծվել է մարզերի և քաղաքների միջև առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։
Նախարար Սանոսյանը կարևորել է այս տարվա հունիս ամսից Երևան-Պրահա-Երևան ուղիղ չվերթերի մեկնարկը, որը ոչ միայն կնպաստի հայ-չեխական հարաբերությունների ամրապնդմանը, այլև մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
Քննարկվել է նաև չեխական «Բալուս» ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության գործընթացի վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են գործընթացը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարական պանելային քննարկման է մասնակցել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարարութունում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատաժողովի է մասնակցել
ՀՀ ՏԿԵՆ-ում գործադիր հանձնաժողովի տարեկան նիստ է տեղի ունեցել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արմին Վիլինգմանի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը
.jpg)
Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Մ-4 ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Ճամբարակ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին

Կայացել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
