logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության պատվիրակությանը

    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանի գլխավորած պատվիրակությանը։ 

    Հանդիպման ընթացքում ՏԿԵ փոխնախարարին է ներկայացվել ԵԽ-ի կողմից իրականացվող «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» խորագրով ծրագրի մանրամասները՝ շեշտը դնելով այն դրույթների վրա, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովության հարցերին։

     Մարգարիտա Գալստյանը նշել է, որ այս փուլում իրենց ուշադրության կենտրոնում են ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի սոցիալական իրավունքների իրազեկման, ինչպես նաև տեղահանվածներին երկարաժամկետ աշխատանքով և բնակարանով ապահովելու հարցերը։ 

    Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ շեշտելով, որ Եվրոպայի խորհուրդը միջազգային այն կառույցներից է, որն արձագանքել է ՀՀ կառավարության կոչերին և ադեկվատ գնահատական է տվել Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցներին բռնի տեղահանելու հետևանքով ստեղծված իրավիճակին։ 

    ՏԿԵ նախարարի տեղակալը նաև արձանագրել է, որ մարդկանց այդչափ մեծ հոսքի ամբողջ բեռն իրենց վրա են վերցրել բնակիչները, համայնքները և պետությունը։ Կարևորելով այս հարցում համայնքների գործունեությունը՝ Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ ծրագիրն առաջին հերթին պետք է համայնքահեն լինի։ 

    ՏԿԵ փոխնախարարը նաև կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ոչ միայն կեցավայրով, այլ համապատասխան միջավայրով ապահովելու անհրաժեշտությունը և ներկայացրել այդ ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքները։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի վերաբերյալ ՏԿԵ փոխնախարարի հնչեցրած գնահատականների համար։ 

    Նա ընդգծել է, որ նախարարության հետ սերտ համագործակցությունը կօգնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներին ավելի արդյունավետ լուծումներ տալու հարցում։ 

    Լրահոս

    img
    2025-07-03
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-30
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-06-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարական պանելային քննարկման է մասնակցել
    img
    2025-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ
    img
    2025-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ
    img
    2025-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
    img
    2025-06-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին
    img
    2025-06-26
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2025-06-25
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը
    img
    2025-06-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին
    img
    2025-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը
    img
    2025-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները
    img
    2025-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարարութունում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
    img
    2025-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
    img
    2025-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատաժողովի է մասնակցել
    img
    2025-06-18
    ՀՀ ՏԿԵՆ-ում գործադիր հանձնաժողովի տարեկան նիստ է տեղի ունեցել
    img
    2025-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին
    img
    2025-06-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ
    img
    2025-06-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արմին Վիլինգմանի հետ
    img
    2025-06-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին
    img
    2025-06-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը
    img
    2025-06-12
    Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են
    img
    2025-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Մ-4 ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները
    img
    2025-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Ճամբարակ
    img
    2025-06-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին
    img
    2025-06-06
    Կայացել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը
    img
    2025-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2025-06-06
    Այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

    Տեսնել բոլորը