Տեղի է ունեցել «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրի փակման արարողությունը․ 877 ավագանի վերապատրաստվել է
Տեղի է ունեցել «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրի փակման արարաողությունը։ Ծրագրի շրջանակներում 1377 ավագանիներից վերապատրաստվել է 877-ը։
Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրով վերապատրաստումներն իրականացվեց Պետական կառավարման ակադեմիայի դասախոսների և փորձագետների կողմից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ:
ՀՀ ՏԿԵՆ ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունից շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնողներին ու հիշեցրեց, որ ավագանու անդամները ծառայություններ են մատուցում հանրությանը և որոշումներ են կայացնում համայնքի համար։ «Այդ դասընթացները նրա համար են, որ զարգացնեք ձեր կարողությունները, ուժեղ լինեք և որակյալ ծառայություններ մատուցեք հասարակությանը»,- ասաց նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը։
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի խոսքով «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագիրն աննախադեպ էր, որն իրականացնելու համար ընտրվել էին ոլորտի լավագույն մասնագետները, և այն հանգամանքը, որ ավագանիների անդամների մոտ 65 տոկոսը մասնակցել է դասընթացներին, արդեն իսկ հաջողություն է։
Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին շնորհակալություն հայտնեց այս հաջողված դասընթացին մասնակցած բոլոր կողմերին և խոստովանեց, որ շատ տպավորված է Հայաստանում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացից․ այս առումով Շվեյցարիան սովորելու բան ունի Հայաստանից։ Նա խորհուրդ տվեց ավագանու անդամներին լիարժեք պատկերացնել իրենց լիազորություններն ու առաջնային դերը համայնքներում։
Հայաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերի խոսքով էլ, ծրագիրը վկայություն է միջազգային համագործակցության մասին։ Իսկ ծրագրի հաջողությունը պայմանավորված է ինչպես դասընթացների կազմակերպիչների, այնպես էլ համայնքների ներկայացուցիչների աշխատանքով։
Միջոցառման երկրորդ մասում կարճ ելույթներով հանսեդ են եկել վերապատրաստված ավագանիներ և ստացել վերապատրաստման վկայականները։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարական պանելային քննարկման է մասնակցել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարարութունում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատաժողովի է մասնակցել
ՀՀ ՏԿԵՆ-ում գործադիր հանձնաժողովի տարեկան նիստ է տեղի ունեցել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արմին Վիլինգմանի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը
.jpg)
Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Մ-4 ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Ճամբարակ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին

Կայացել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
