ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Նախարարը շնորհավորել է կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, և ավիացիայի ոլորտում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար շնորհել ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագիր։ Այնուհետև նախարարը խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեում։
Քննարկվել են ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր։ Կոմիտեի նախագահը նախարարին զեկուցել է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Բոլոր նորություններըԿիսվել