logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը 2025 թվականի մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետությունում (ք. Մանիլա) մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին (AWUF 2025)։ 

    «AWUF 2025»-ի նպատակն է խթանել համագործակցությունը և նորարարությունը՝ տրամադրելով դինամիկ հարթակ այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային անվտանգությունը, քաղաքային պլանավորման մեջ կանաչ լուծումները, շրջանաձև տնտեսության ներդրումը և կոշտ կենցաղային թափոնների կառավարման թվայնացումը, քանի որ մնացել է հինգ տարի՝ մինչև ՄԱԿ կայուն զարգացման նպատակների՝ ԿԶՆ 2030, վերջնաժամկետը: 

    Ֆորումի աշխատանքներին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, ինչպես նաև մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։ 

    Ֆորումին Հայաստանից մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ։ 

    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը մասնակցել է միջոցառման բացման և պլենար քննարկումներին, ինչպես նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ է ունեցել ԱԶԲ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Ե․ Ժուկովի, Ջրի և քաղաքային զարգացման գրասենյակի ավագ տնօրեն Ն․ Սաիտոի, Ջրի և քաղաքային զարգացման գրասենյակի Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի թիմի տնօրեն Ջ․ Հուանգի հետ։ 

    Քննարկվել են ջրային ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, քաղաքային պլանավորմանը վերաբերող հարցեր։ Վ․ Կոստանյանի կողմից ներկայացվել են վերոնշյալ ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը։

    Լրահոս

    img
    2026-01-15
    Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում
    img
    2026-01-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին
    img
    2026-01-08
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանին
    img
    2026-01-07
    Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-01-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ներկա է գտնվել Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը
    img
    2025-12-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
    img
    2025-12-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, գլխավոր քարտուղարն ու ֆինանսական վարչության պետը պարգևատրվել են
    img
    2025-12-29
    ՀՀ ՏԿԵՆ-ում համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2025-12-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է այս տարվա վերջին խորհրդակցությունը
    img
    2025-12-24
    ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցներին հավաստագրեր են հանձնվել
    img
    2025-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2025-12-23
    Wizz Air ավիաընկերությունը 2026թ․ հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր
    img
    2025-12-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
    img
    2025-12-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա առիթով
    img
    2025-12-19
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
    img
    2025-12-17
    ԳԴՀ ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի հետ կնքվել է փոխըմբռնման հուշագիր
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ
    img
    2025-12-11
    ՏԿԵՆ-ում քննարկվել են տարեվերջյան կատարողականները
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵՆ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը և Միացյալ ավիացիոն իշխանությունների ուսումնական կենտրոնը (JAA TO) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
    img
    2025-12-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն
    img
    2025-12-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել և դիտարկել է «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
    img
    2025-12-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ռեսուրսներ՝ վաղվա համար» հանքարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում հանդես է եկել ելույթով
    img
    2025-11-28
    Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պանելային քննարկման է մասնակցել
    img
    2025-11-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
    img
    2025-11-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին
    img
    2025-11-27
    Հայաստանի բոլոր մարզերում անցկացվել են բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) կառավարման բարելավմանն ուղղված դասընթացներ
    img
    2025-11-26
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-11-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին
    img
    2025-11-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ

    Տեսնել բոլորը