ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ նիստ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) 2024 թվականի առաջին նիստը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից էին ԱՃԹՆ-ի հինգերորդ ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքի քննարկումը, ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակաության խմբակցության՝ ԲՇԽ-ի նախագահին հասցեագրված դիմումի քննարկումը և այլ հարցեր։
Նիստի ընթացքում հաստատվել է ԲՇԽ-ի խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված գնահատող հանձնաժողովի կազմը, ընդունվել են մի շարք որոշումներ, կողմերը հանդես են եկել ոլորտային հարցերին վերաբերող մի շարք առաջարկներով, քննարկվել են ԱՃԹՆ-ի ընթացիկ գործունեության հետ կապված այլ հարցեր, որոնց վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել բազմաշահառու խմբի՝ կառավարության, ընդերքօգտագործող ընկերությունների և քաղաքացիական հասարակության խմբակցությունների անդամները: