Գորիսում տեղի է ունեցել GIZ-ի կողմից իրականացվող «Կանայք՝ սոցիալական ինտեգրման հիմնական դերակատարներ» խորագրով երրորդ միջոցառումը
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի Կանանց հզորացման ակումբի՝ «Կանայք՝ սոցիալական ինտեգրման հիմնական դերակատարներ» խորագրով երրորդ միջոցառումը տեղի ունեցավ Գորիսում 2024թ. ապրիլի 9-ին:
Ակումբի սույն միջոցառման նպատակն էր նպաստել տեղահանված անձանց ներգրավվածությանը համայնքային կյանքում, նրանց ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման գործընթացներին, քննարկել ներկայիս մարտահրավերները, սոցիալական աշխատողների դերը, քաղհասարակության աջակցությունը և այլ թեմաներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի պորտֆելի ղեկավար Լետիցիա Կարնեվալին, «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Թոմ Լանդեսը, ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը, փորձագետ Մարգարիտա Հակոբջանյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
Ակումբի բանախոսներն էին «Առաքելություն Հայաստան» ՀԿ Սյունիքի պատասխանատու Անժելա Գրիգորյանը, Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ նախագահ Արտաշես Տոռոզյանը, «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ նախագահ Հասմիկ Ասատրյան-Ազոյանը, Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը:
Հաջողության բանաձև խորագրում հանդես եկան Վիննետ Գորիսի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը և Արցախից տեղահանված Սաթենիկ Դալլաքյանը, ովքեր ներկայացրեցին վերջինիս հաղթահարած բարդություններն ու սեփական բիզնես հիմնելու մարտահրավերները:
Աշխատանքային խմբերում ներկաները քննարկեցին մարզպետարանի, համայնքների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների և նախաձեռնող խմբերի կողմից իրականացված ծրագրերն ու տեղահանված անձանց տրամադրած աջակցությունը, ներկայացվեցին տեղական ՀԿ-ների կողմից իրականացված կարիքների գնահատման արդյունքներն ու հետագա անելիքները համայնքային մակարդակում, ինչպես նաև այդ անձանց սոցիալ-հոգեբանական ինտեգրմանը նպաստող միջոցառումներն ու մոտեցումները:
Կանանց հզորացման ակումբի հիմնական նպատակն է աջակցել կանանց դերակատարության բարձրացմանը Հայաստանի համայնքներում և տեղական ինքնակառավարման մարմիններում, բարելավել նրանց կարողություններն ու հմտությունները որոշումների կայացման գործընթացներին ակտիվ ներգրավվելու համար, համայնքների հանրային, քաղաքական և սոցիալական ոլորտներում ապահովել կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն:
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ցուցաբերած աջակցության շնորհիվ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը
.jpg)
Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Մ-4 ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Ճամբարակ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

Այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Կայացել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԶԲ և Ասիա-խաղաղօվկանոսյան ճանապարհային անվտանգության դիտակետի կողմից

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին

ՀՀ ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել ՀՀ մարզերի 700 համայնքային ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների 300 ներկայացուցիչների վերապատրաստում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

«Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարության և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հյուսիս֊հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԶՖԳ պատվիրակությանը
.jpg)
Համայնքի ճանաչելիության բարձրացումն ու արհեստական բանականությունը հաղորդակցության ոլորտում
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խմբի նիստ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը
