Մոնղոլիայում կայացել է ԱՃԹՆ/EITI-ի կողմից կազմակերպված «Կենտրոնական Ասիայում և Կովկասում փորձի փոխանակում և ուսուցում» խորագրով տարածաշրջանային միջոցառումը
2024 թվականի հունիսի 5-ից 7-ը Մոնղոլիայի Ուլան Բատոր քաղաքում կայացավ Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային քարտուղարության կողմից կազմակերպված «Կենտրոնական Ասիայում և Կովկասում փորձի փոխանակում և ուսուցում» խորագրով տարածաշրջանային միջոցառումը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետի պարտականությունները կատարող Սեդա Հակոբյանը և Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության ներկայացուցիչ՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը։
Միջոցառմանը մասնակից գործընկեր երկրների ներկայացուցիչներին առանձնակի հետաքրքրում էր Հայաստանի փորձը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն երկրորդ անգամ Հայաստանը վավերացման արդյունքներով ստանում է ԱՃԹՆ-ի միջազգային Խորհրդով հաստատված ամենաբարձր գնահատականը:
Ուստի, ուսուցողական բնույթ կրող այս հանդիպմանը Հայաստանի ներկայացուցիչները տարածաշրջանի երկրների ԱՃԹՆ-ի պատասխանատուներին ներկայացրեցին Հայաստանի առաջավոր փորձը՝ ԱՃԹՆ-ի շրջանակներում իրական շահառուների ինստիտուտի ներդրման և պայմանագրերի թափանցիկության առումով։
Բացի դրանից, ներկայացվեց հանքարդյունաբերության ոլորտի կառավարման մարտահրավերներով և Հայաստանի ԱՃԹՆ-ի ազգային առաջնահերթություններով պայմանավորված այն գործողությունների պլանի նախագիծը, որոնք նախատեսվում են ոլորտի բարեփոխումների համար:
Հանդիպման ավարտին ԱՃԹՆ/EITI միջազգային քարտուղարության պատասխանատուները նշեցին միջոցառման անցկացման արդյունավետությունը և փոխադարձ ուսուցման հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը:
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԱՄԷ Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀԱԷԿ-ում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Միջազգային տրանսպորտային ֆորումի հետ համագործակցությամբ անցկացրել է հատուկ սեմինար

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան ԿոստանյանՆ ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Արաքսի ավազանում գործող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիի հետ այցելել է «Արմփաուեր» ընկերություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ մարզերում ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները

Երևանում կայացել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը
