ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հունիսի 1-ին հանդիպել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի սաներին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հանդիպել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի սաներին։
Կենտրոնից դուրս երեխաները լավ ժամանակ են անցկացրել, զրուցել Հարությունյանի հետ, հարցեր տվել։
Փոխնախարարը ջերմորեն շնորհավորել է երեխաներին` իրենց իրավունքների պաշտպանության օրվա առիթով, գրքեր է նվիրել երեխաներին, հորդորել շատ կարդալ, ձգտել լավ կրթություն ստանալ, երազել և հասնել մեծ հաջողությունների։
Բոլոր նորություններըԿիսվել