logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Ֆրանսիայի Ավիացիոն պատահարներ քննող մարմինը կաջակցի Հայաստանին․փաստաթուղթ է ստորագրվել

    Այսօր` սեպտեմբերի 16-ին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և Ֆրանսիայի Հանրապետության Ավիացիոն պատահարներ քննող մարմնի (Bureau of Enquiry and Analysis for Civil Aviation Safety-BEA) միջև ստորագրվել է ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության ոլորտում համագործակցության և աջակցության վերաբերյալ «Մտադրությունների մասին հայտարարություն» համագործակցության փաստաթուղթ։ 

    Համագործակցության նպատակն է բարձրացնել քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակը և կանխարգելել ավիացիոն պատահարները։ Ֆրանսիայի Ավիացիոն պատահարներ քննող մարմինն անվճար և անհրաժեշտության դեպքում իր հնարավորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի իր քննիչների ծառայությունները, ինչպես նաև օդանավերում առկա թռիչքային տեղեկատվության ձայնագրությունների վերծանման, վերլուծության, տեխնիկական լաբորատորիայից օգտվելու ծառայությունները։ 

    Ֆրանսիայի Հանրապետության Ավիացիոն պատահարներ քննող մարմինը (Bureau of Enquiry and Analysis for Civil Aviation Safety՝ BEA), որը ստեղծվել է 1946 թվականին, ավիացիոն պատահարների քննության ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպական Միությունում՝ ԻԿԱՕ USOAP աուդիտի շրջանակներում գրանցելով 100% դրական արդյունք։ Այս համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 75-րդ կետի իրականացմանը՝ ուժեղացնել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։

    Լրահոս

    img
    2025-09-16
    Ֆրանսիայի Ավիացիոն պատահարներ քննող մարմինը կաջակցի Հայաստանին․փաստաթուղթ է ստորագրվել
    img
    2025-09-15
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
    img
    2025-09-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Չեխիայի Տարածքային զարգացման փոխնախարար Ռադիմի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-09-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-09-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վեդի և Գառնի
    img
    2025-09-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
    img
    2025-09-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին
    img
    2025-08-30
    Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել ՃՇՀԱՀ շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման արարողությանը
    img
    2025-08-30
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ
    img
    2025-08-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասի մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2025-08-29
    Ավետիք Դարբինյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2025-08-28
    Մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները
    img
    2025-08-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2025-08-26
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործընկերներին է ներկայացրել ՏԿԵ նախարարության համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները
    img
    2025-08-22
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը
    img
    2025-08-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարին
    img
    2025-08-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է ԻԻՀ նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-08-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
    img
    2025-08-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ
    img
    2025-08-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ
    img
    2025-08-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր
    img
    2025-08-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-01
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-01
    Վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2025-07-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-07-29
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ
    img
    2025-07-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
    img
    2025-07-24
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

    Տեսնել բոլորը