Վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
Շարունակվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպվող՝ համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները։
2025 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ վերապատրաստվել է 542 համայնքային ծառայող: Սույն թվականի մայիսի 13-ին մեկնարկած վերապատրաստման գործընթացին մասնակցել են ՀՀ Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողները։
Դասընթացներն անցկացվել են ինտերակտիվ աշխատանքի մեթոդներով։ Նյութի արդյունավետ ընկալումն ապահովելու նպատակով տեղի են ունեցել կարճ քննարկումներ, համադրվել են մասնակիցների կարծիքները։ Սույն թվականի մայիսի 19-ին մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման շրջանակներում վերապատրաստվել են տեղական ինքնակառավարման մարմինների 206 ներկայացուցիչներ։
Վերապատրաստման գործընթացում ընդգրկվել են ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Տավուշի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Դասընթացները նպատակաուղղված են տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը:

 (1).jpeg)

