ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի հետ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարած ահռելի և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ ու կառուցողական աշխատանքի համար, ինչն էլ ավելի է նպաստել Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը։
Նախարարը հույս է հայտնել, որ համատեղ մեկնարկած ծրագրերը ոչ միայն հաջող ընթացք և ավարտ կունենան, այլև առաջիկայում շատ այլ ծրագրեր կյանքի կկոչենք։ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նաև անցած տարվա մայիսյան ջրհեղեղից հետո Հայաստանին ցուցաբերած մեծ աջակցության համար։ Հանդիպման ավարտին նախարար Խուդաթյանը հաջողություններ է մաղթել դեսպանին իր հետագա առաքելության մեջ՝ ընդգծելով, որ նա ընդմիշտ կմնա որպես Հայաստանի բարեկամ։



