ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասի մանկապարտեզի բացման արարողությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի, Արմավիրի մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանի հետ մասնակցել է Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասի մանկապարտեզի բացման արարողությանը:
Մանկապարտեզն ամբողջությամբ նորոգվել և կահավորվել է բարերար Գոռ Սահակյանի միջոցներով: Այն նախատեսված է 120 երեխայի համար և այսօրվանից արդեն շահագործվում է:
Մանկապարտեզի տեղում նախկինում Զվարթնոցի մշակույթի տան շենքն էր, որը տասնամյակներ շարունակ չէր գործում և գտնվում էր անմխիթար վիճակում:
Բոլոր նորություններըԿիսվել










