logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատանքային այցով Կանադայում էր

    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հոկտեմբերի 20-24-ն աշխատանքային այցով Կանադայում էր։ Այցի սկզբում Վարդանյանը նախ հանդիպել է Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանին, քննարկե Հայաստան-Կանադա տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և ոլորտային համագործակցության խորացման ուղիները։ 

    Այնուհետև ՀՀ դեսպանի ուղեկցությամբ փոխնախարարը հանդիպել է Կանադայի Միջազգային առևտրի գծով փոխնախարարի ավագ տեղակալ, Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուի, Կանադայի բնական պաշարների նախարարության Երկրաբանական ծառայության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն Ժենևիև Մարկիի և նույն նախարարության Հողերի ու պաշարների տնօրինության քաղաքականության և տնտեսագիտության վարչության գլխավոր տնօրեն Ամանդա Ուիլսոնի հետ։ Փոխնախարարը հանդիպել է նաև «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի հետ։ 

    Հանդիպումներից զատ՝ այց է կատարվել նաև հանքարդյունաբերության ոլորտում լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնող հաստատություն («CanmetMINING»), որի գլխավոր տնօրեն Մագդի Հաբիբին և մյուս աշխատակիցները հատուկ շրջայցով ներկայացրել են իրականացվող աշխատանքները։ 

    Հոկտեմբերի 21-ին Ասատուր Վարդանյանն այցելել է Վալ դ’Օրում գտնվող Կանադայի խոշորագույն բաց հանքավայրերից մեկը՝ Canadian Malartic։ Այցը հնարավորություն է տվել ծանոթանալու անվտանգության, բնապահպանական կառավարման և համայնքային ներգրավվածության առաջադեմ համակարգերին, դիտարկելու, թե ինչպես են կանադական ընկերությունները համադրում տնտեսական շահն ու բնապահպանական պատասխանատվությունը։ 

    Հոկտեմբերի 22-ին Ասատուր Վարդանյանը հանդիպել է Agnico Eagle Mines ընկերության փոխնախագահ Դանիել Մակ Պարեի հետ, որի ընթացքում քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, փոշու վերահսկման և հողի վերականգնման հարցեր։ 

    Հոկտեմբերի 24-ին Մոնրեալում նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանի պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանին՝ երկկողմ տնտեսական և կրթական կապերի խորացման նպատակով։ 

    Լրահոս

    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-08
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ
    img
    2026-04-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Միջազգային տրանսպորտային լոգիստիկ ֆորումին
    img
    2026-04-03
    ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը
    img
    2026-04-03
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում ծանոթացել է իրականացվող ծրագրերին
    img
    2026-04-03
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
    img
    2026-04-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2026-03-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-03-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը

    Տեսնել բոլորը