ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվացքների ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Չարլզ Քորմյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը:
Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀԲ-ի հետ հարուստ աշխատանքային օրակարգ ունենք և այդ օրակարգը վերաբերում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո գտնվող գրեթե բոլոր ոլորտներին։
ՀԲ-ն Հայաստանի համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական, այլև վստահելի ռազմավարական գործընկեր՝ բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարել նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։



