«Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում ԵՆԲ-ի հետ համագործակցության հուշագիր է կնքվել
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում կնքվել է Խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակում ստացված տեխնիկական աջակցությունով նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված մոտ 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի ջրամատակարարման սխեմաներ՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։
Բոլոր նորություններըԿիսվել



