ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսեյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։
Բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, բայց այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը բացեց իր դռները երեխաների համար։ Այս պահին 31 երեխա է հաճախում մանկապարտեզ՝ երկու խմբով։
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, Կառավարություն-համայնք 80/20 % համաֆինանսավորմամբ, ընդհանուր 336 մլն դրամ արժեքով։
Բոլոր նորություններըԿիսվել












