ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմի և ենթակա մարմինների ղեկավարների հետ անցկացրել է տարեսկզբի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը։
Նախարարը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանին, ով համակարգելու է էներգետիկ բլոկը։
Նախարարը շնորհավորել է պարոն Ապիտոնյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։
Այնուհետև քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ նախարարը տվել է հանձնարարականներ։
Բոլոր նորություններըԿիսվել





