logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ աշխատաժողով է կազմակերպել

    Հունվարի 19-ին Ասիական զարգացման բանկը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ կազմակերպել է «Տրանսպորտային ոլորտի կլիմայի փոփոխության ռիսկերի գնահատում և հարմարվողական ներդրումային ծրագրի նախագծի քննարկում» աշխատաժողով, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ՀՀ շահագրգիռ պետական մարմինների և միջազգային գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոյակի Յամագուչի գլխավորությամբ։ 

    Աշխատաժողովի շրջանակներում քննարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կլիմայական ռիսկերի կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել 2024 թվականին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների հետևանքով ստեղծված խոցելի իրավիճակին։ 

    Ողջույնի խոսքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հստակ հանձնառություն է ստանձնել՝ մշակելու տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կլիմայական ռիսկերի կառավարման և հարմարվողականության ծրագիրը՝ նպատակ ունենալով բարձրացնել ենթակառուցվածքների դիմակայունությունը ոչ միայն առանձին ճանապարհների, այլև ամբողջ տրանսպորտային համակարգի մակարդակով։ Փոխնախարարը նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ «ԳեոՌիսկ» և «Էմ Բի Քնսալթինգ» ընկերությունների փորձագետների կողմից իրականացված աշխատանքները թույլ են տալիս ոչ միայն գնահատել երկրաբանական և ջրաբանական վտանգներն ու ռիսկերը, այլ նաև այդ արդյունքները վերածել կոնկրետ ներդրումային ծրագրերի, որոնք կառուցված են հանրային ներդրումների կառավարման և բյուջետավորման տրամաբանության մեջ։ 

    Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակներում կատարված գնահատումները, քարտեզագրված ռիսկերը և վերլուծությունները ՝ անդրադառնալով ճանապարհային ցանցի առավել խոցելի հատվածներին ջրհեղեղների, քարաթափումների և սողանքների նկատմամբ և տրանսպորտի ոլորտի կլիմայի հարմարվողական միջոցառումների տնտեսական վերլուծությանը, առաջնահերթությունների սահմանմանը և դրանց փուլավորված ներդրումային ծրագրի ձևավորմանը։ 

    Աշխատաժողովի ավարտին տեղի է ունեցել միջգերատեսչական խորհրդակցություն, որը նպատակ ուներ նպաստել տրանսպորտային ներդրումների պլանավորման գործընթացում կլիմայական դիմակայունության բաղադրիչի ինտեգրմանը։ Խորհրդակցություն ընթացքում շահագրգիռ նախարարությունների և գործընկերների կողմից ներկայացված դիտարկումները հաշվի կառնվեն և կներառվեն Տրանսպորտի ոլորտի կլիմայի հարմարվողականության ծրագրում։ 

    Լրահոս

    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին
    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել
    img
    2026-03-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին
    img
    2026-02-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2026-02-26
    Տեղի է ունեցել Վանաձորի Բաց կառավարման գործընկերության նոր գործողությունների ծրագրի առաջարկների համաստեղծումը
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
    img
    2026-02-24
    Կայացել է ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2026-02-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
    img
    2026-02-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին
    img
    2026-02-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
    img
    2026-02-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
    img
    2026-02-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-12
    GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

    Տեսնել բոլորը