ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում «Ապահով անկյուն» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ նախարարության ոլորտային մասնագետները ընդունել են ՀՀ տարբեր բուհերում և քոլեջներում սովորող տարբեր համայնքներից ակտիվ երիտասարդների։
Հանդիպման նպատակն էր ապահովել ուղիղ երկխոսություն պետական կառավարման համակարգի և երիտասարդության միջև, փոխանցել փորձ և գիտելիքներ, քննարկել երիտասարդների՝ համայնքային և մարզային զարգացման ծրագրերի տեսլականները։
ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է նախարարության գործունեության ոլորտների, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ծրագրերին, մասնակցային բյուջետավորմանը, տրանսպորտի և ջրային ոլորտում առկա խնդիրներին և լուծման հնարավոր տարբերակներին։
Երիտասարդները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները, ներկայացրել սեփական գաղափարները։






