ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել KfW բանկի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի ծրագրերի ղեկավար Յուլիա Մորավիցը, էներգետիկ ոլորտի ծրագրերի գլխավոր ինժեներ Ռալֆ Քինաստը, ինչպես նաև KfW Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության ընթացիկ ուղղությունները, ծրագրերի համակարգման մանրամասները և հետագա քայլերը։
Փոխադարձաբար բարձր են գնահատվել երկուստեք ջանքերը՝ ուղղված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման ընթացքն ապահովող քայլերին։
Բոլոր նորություններըԿիսվել





