ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ։
Նախարարը ողջունել է ուսանողներին և կարևորել փաստը, որ նրանք ընտրել են հենց ՏԿԵ նախարարությունը, քանի որ այն Հայաստանի ամենաբազմաոլորտ նախարարություն է։
Ուսանողները հիմնականում հետաքրքրվել են պետական համակարգում աշխատանքի անցնելու դժվարության, աշխատանքի վարձատրության մասին։ Նախարարը խոսել է պետական համակարգում աշխատանքի գրավչության մասին` ընդգծելով, որ վերջին տարիներին Կառավարության վարած հետևողական քաղաքականության արդյունքում պետական համակարգում աշխատանքը դարձել է ավելի գրավիչ։
Հանդիպման ավարտին նախարարը ՏԿԵ նախարարությունում պրակտիկա անցնող ուսանողներին հրավիրել է աշխատանքի։








