Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում ծանոթացել է իրականացվող ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու իրականացվող ծրագրերին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, մարզպետ Վահրամ Խաչատրյանի, համայնքապետերի հետ ամբողջ օրը շրջել են մարզի 5 համայնքների 9 բնակավայրերում:
Այցի շրջանակում վարչապետը եղել է Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզում, ծանոթացել Մեծամորի դպրոցի վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև Լեռնամերձում իրականացված գազաֆիկացման ծրագրին։
Վարչապետն այցելել է նաև Հայթաղ և Մեծամոր համայնքների մանկապարտեզներ, որտեղ իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր, ինչպես նաև դիտարկել է Արմավիր քաղաքի ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները։ Այցի ընթացքում վարչապետը ծանոթացել է նաև մարզում իրականացվող այլ ներդրումային ծրագրերի:









