Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում խորագրի ներքո Կանանց հզորացման ակումբը համախմբեց ՏԻՄ-երի, կանանց և երիտասարդության հարցերով զբաղվող քաղհասարակության, ՀՈԱԿ-ների, մասնավոր ոլորտի, նախաձեռնող խմբերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ուսանողների:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցն ու GIZ-ի «Խաղաղ և ներառական հասարակություններ» ոլորտի համակարգող Թոմ Լանդեսը:
Ակումբի բանախոսներն էին Երևանի քաղաքաշինության ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի փոխնախագահ Անահիտ Պարզյանը, Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահ Հովսեփ Պատվականյանը, ովքեր ներկայացրեցին մասնավոր-հանրային ոլորտների զարգացման և համագործակցության իրենց փորձը, խոսեցին կանանց առաջնորդությունից, արհեստական բանականությունից և կիբերանվտանգությունից և ոչ միայն:
Այնուհետև քննարկումների արդյունքում կվերհանվեն ՏԻՄ-երի, մասնավոր և քաղհասարակության կառույցների, ակտիվ անհատների և նախաձեռնող խմբերի բարձրաձայնած խնդիրներն ու մարտահրավերները՝ փորձելով գտնել դրանց հնարավոր լուծումներ ու գործնական առաջարկներ: «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հկ համահիմնադիր Իրինա Մկրտչյանը Հաջողության բանաձև խորագրում հանդես եկավ բնապահպանական և շրջանաձև տնտեսության ոլորտում հաջողության իր պատմությամբ:
Միջոցառումը վարեցին GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը և «Կանայք բիզնեսում՝ ներդրում հանուն ապագայի» հկ հիմնադիր Մարգարիտա Հակոբջանյանը:
GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ստեղված և «Կանայք բիզնեսում՝ ներդրում հանուն ապագայի» ՀԿ կողմից համակարգվող Կանանց հզորացման ակումբը՝ WE Club-ը մի հարթակ է, որը նպաստում է կանանց դերակատարության բարձրացմանը հանրային և մասնավոր ոլորտներում, հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել որոշումների կայացմանը, բարելավել նրանց կարողություններն ու հմտությունները որոշումների կայացման գործընթացներին ակտիվ ներգրավվելու համար, համայնքների հանրային, քաղաքական և սոցիալական ոլորտներում ապահովել կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն:
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)