ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» (LEAD4Shirak) ծրագրի փակման միջոցառմանը, որին մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների պատասխանատուներ, ծրագրի շահառուներ ու տեղական ակտիվ խմբերի ներկայացուցիչներ։
Առնակ Ավետիսյանն իր ելույթում ընդգծել է ծրագրի կարևորությունը։
LEAD4Shirak ծրագիրը Շիրակի մարզում իրականացվել է 2021 թվականից, մարզում ստեղծվել են 3 տեղական ակտիվ խմբեր, որոնք գործունեությունը կշարունակեն նաև ծրագրի ավարտից հետո՝ խթանելով համայնքային զարգացմանն ու տեղական նախաձեռնությունների իրականացմանը։
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ցուցադրվել է ֆիլմ, որտեղ ներկայացվել են անցած 5 տարիներին կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները։





