ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավար Թոմաս Էրիկսոնի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրակարգին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության նոր հնարարվորությունները, առկա խնդիրները, ինչպես նաև համայքների կարողությունների զարգացման համատեքստում կլիմայով պայմանավորված խնդիրների լուծման համար հնարավոր ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Բոլոր նորություններըԿիսվել
