logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները

    Ապրիլի 16-17-ը Երևանում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները՝ վերականգնվող էներգետիկայի և շենքերում էներգաարդյունավետ արդիականացման ֆինանսավորման թեմայով։ 

    Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը։ Նա ընդգծել է, որ ՀՀ-ի համար վերականգնվող էներգետիկայի զարգացումը ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության հարց է, այլև տնտեսության աճի, էներգետիկ անվտանգության և բնակչության բարեկեցության կարևոր բաղադրիչ։ 

    «Շենքերի էներգաարդյունավետության բարելավումը մեր առաջնահերթություններից է, միևնույն ժամանակ այս ոլորտը մեծ ներուժ ունի մասնավոր ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման հարցում։ Մենք կարևորում ենք նման հարթակների դերը, որտեղ պետական մարմինները, մասնավոր հատվածը, միջազգային գործընկերներն ու փորձագետները կարող են բաց և կառուցողական երկխոսության միջոցով համատեղ ձևակերպել լուծումներ և առաջնահերթություններ»,-ասել է Ապիտոնյանը։ 

    Բացման խոսքով հանդես են եկել նաև ՄԱԶԾ-ԿԿՀ «Էներգաարդյունավետ շենքերի վերազինման ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբների ընդլայնում» միջազգային ծրագրի ղեկավար Ռուսուդան Թուշուրին և ՄԱԿ ԵՏՀ էներգետիկայի տարածաշրջանային խորհրդական Օլեգ Ձյուբինսկին։ Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Շենքերում էներգաարդյունավետ վերազինման ֆինանսավորում թեմայով», որին հաջորդել է Բարձր մակարդակի քննարկում՝ «վերականգնվող էներգետիկայի ներկա վիճակը, հեռանկարները, խոչընդոտները և լուծման ուղիները՝ ինստիտուցիոնալ, քաղաքական և կարգավորող խոչընդոտներ» խորագրով։ 

    «Hard Talks» քննարկումները նպաստում են երկրներում պահանջարկահեն բանավեճի ձևավորմանը՝ ուղղված այն փոփոխությունների հստակեցմանը, որոնք անհրաժեշտ են մասնավոր հատվածի կողմից կայուն էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման համար։ Էներգետիկ ոլորտի հիմնական դերակատարները հնարավորություն են ստանում քննարկելու առանցքային հարցերը, սահմանելու առաջնահերթությունները և ներկայացնելու քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքական, իրավական, կարգավորող և տեխնիկական խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաև վերականգնվող էներգիայի չօգտագործված ներուժի իրացման համար։ 

    Աշխատաժողովը կշարունակվի նաև ապրիլի 17-ին՝ «Հայաստանում վերականգնվող էներգետիկայի խթանման առաջնահերթ գործողությունների շուրջ» թեմայով։

    Լրահոս

    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-08
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ

    Տեսնել բոլորը