ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
Ապրիլի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նիստին մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Օրակարգում ինտենսիվ տեղումների հետևանքով գետերի ելքերի հնարավոր աճի և լեռնային շրջաններում ձյան հալոցքով պայմանավորված՝ հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցերն են եղել։
Բոլոր նորություններըԿիսվել





