Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին:
Վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյամը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մարզպետ Հայկ Ղալումյանը և համայնքապետերը շրջայց են կատարել մարզի մի շարք համայնքներում և բնակավայրերում։
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը Բերդ համայնքն էր, որտեղ հիմնանորոգվել է Թթուջուր–Նավուր հանրապետական նշանակության 40 կմ երկարությամբ ավտոճանապարհը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ: Վարչապետին է ներկայացվել նաև Տավուշի մարզի 36 կմ երկարությամբ Գանձաքար- Իծաքար ճանապարհը և Հախումի կամուրջը, որոնք արդեն պատրաստ են: Հիմնանորոգվել է նաև դեպի Չինչին գյուղի դպրոց տանող հատվածը։
Հաջորդիվ վարչապետին է ներկայացվել Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3 մլրդ 928 մլն ՀՀ դրամ: Իջևան համայնքում երկրի ղեկավարը ծանոթացել է Խաշթառակի կամուրջների կառուցման աշխատանքներին:
Վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն կառուցվել են 2 միմյանց կից պողպատե կամուրջներ։ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղում վարչապետը մասնակցել է նոր մանկապարտեզի բացմանը։ Վարչապետի վերջին կանգառը Դիլիջան համայնքն էր, որտեղ երկրի ղեկավարին է ներկայացվել ճանապարհաշինական, կրթական ծրագրերը:
Վարչապետը ծանոթացել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի՝ Դիլիջանի մասնաճյուղի վերականգնման աշխատանքներին:










