logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ ՃՇՀԱՀ-ի և հայաստանյան մի քանի այլ բուհերի ուսանողների համար կազմակերպել էին ճանաչողական այց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին: 

    Ուսանողները ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ այցելեցին «Հյուսիս-հարավ» ծրագրի հարավային հատվածի շինհրապարակ: Եղան Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի արդեն իսկ փորված թունելներում, դիտարկեցին շուրջ երկու տասնյակ կամուրջների կառուցման աշխատանքները։ 

    Նախարարը և Կոմիտեի նախագահը ուսանողներին` ապագա շինարարներին ու ճարտարապետներին տեղում` Հայաստանի փաստացի ամենամեծ շինհրապարակում, ցույց են տվել իրականացվող աշխատանքների մասշտաբները, պատմել կիրառվող տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ ծրագրերի մասին, պատասխանել ուսանողներին հետաքրքրող մասնագիտական հարցերին։ Այցի երկրորդ օրը ուսանողները Գորիս քաղաքում մասնակցել են վարդատունկի: Գորիսում մի ամբողջ բլուր առաջիկայում պատվելու է վարդերով և կոչվելու է «Վարդերի բլուր»: Ուսանողների հաջորդ կանգառը Հարժիս գյուղի միջնակարգ դպրոցն էր, որը կառուցվել է պետական բյուջեի միջոցներով, Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ: 

    Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար և ներառում է նաև նախակրթարան։ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն կառուցված դպրոցների աշակերտների, ուսուցիչների կարծիքները, տեխնոլոգիական նոր հնարավորությունները հաշվի առնելով` նախագծերը կատարելագործվել են հաջորդիվ կառուցվող դպրոցներում։ 

    Ոլորտում գործունեության որակի բարձրացմանը նպաստող քայլերից են լինելու լիցենզավորված կազմակերպությունների վարկանիշավորումը և տեխնիկական հսկողության թվային հարթակի ներդրումը։ Եվ Դավիթ Խուդաթյանը, և Եղիազար Վարդանյանը շեշտել են, որ քաղաքաշինության ոլորտի մասնագետներն այսօր խիստ պահանջված են։ 

    Հաշվի առնելով այս ոլորտում Կառավարության բազմաթիվ ծրագրերը՝ այցի ավարտին մասնակից ուսանողներին ներկայացվել են ՏԿԵ նախարարությունում և կոմիտեում աշխատելու հնարավորությունները։ 

    Նրանք նշել են, որ նախարարության և կոմիտեի դռները բաց են ուսանողների համար և հույս են հայտնել, որ այցի ավարտից հետո կլինեն ուսանողներ, շրջանավարտներ, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատել նախարարությունում և կոմիտեում, մասը դառնալ այն բոլոր ենթակառուցվածքային ծրագրերի, որոնք իրականացվում են այսօր Հայաստանում:

    Լրահոս

    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-08
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ

    Տեսնել բոլորը